Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:
Քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նախապես գրանցվել էր 26 քաղաքական ուժ, սակայն ԿԸՀ-ն հունիսի 10-ին ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: Կուսակցությունն ինքն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել: