Լրահոս

11.06.2021 11:53


Կոտայքի մարզում «Զոնտիկներ» ռեստորանի մոտ Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վերջինս կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում «Զոնտիկներ» ռեստորանի մոտ Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վերջինս կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Porsche Cayenn-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվունմ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Porsche Cayenne-ը կայանված է եղել երբ Mercedes-ը բախվել է Porsche Cayenn-ին, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Porsche Cayenne-ի վարորդը եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը