Երևանում կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ
Այսօր՝ հունիսի 10-ին, ատեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ներսես Ղ.-ն է:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները վիրավորի բնակարանում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ:
Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է Ներսես Ղ.-ն հրազենային վնասվածքը ստացել:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: