Լրահոս

11.06.2021 10:57


4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 555-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5574 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 141 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 998, փաստացի բուժվողներինը՝ 2983: Մեկ օրում արվել է 3866 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 118 753 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը