Լրահոս

10.06.2021 21:09


Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը