Մեկնաբանություն

10.06.2021 16:40


Չ-ապագայի կերած-խմած, ղզղնած ազրայիլները

Չ-ապագայի կերած-խմած, ղզղնած ազրայիլները

Միանգամից հստակեցնենք. վերնագրում նշված չ-ապագան, այն է, ինչ խոստանում ու կարգախոս է դարձրել փաշօղլին: Կերած-խմածը՝ այս 3 տարվա մեջ դրանց «առաջ եկած» դոշերը, որովայններն ու փարթամացած կրկնակզակներն են (բոխաղ): Ղզղնածը, ով չգիտե՝ կատաղած, հավասարակշռությունը կորցրածն է, այսինքն՝ դրանց հոգեվիճակը: Իսկ ազրայիլը, որ նշանակում է հոգեառ, մահվան հրեշտակ, դրանց «մասնագիտությունն» է:

Եվ այսպես. նիկոլ փաշօղլին և նրա հետ թրքահպատակվածներն ասում ու կարգախոս են սարքել՝ «ապագա կա»-ն: Մինչդեռ, զսպաշապիկի փոխարեն զրահաբաճկոնակ կրող այդ սուբյեկտը, հատկապես մի երկու թաս կուլ տալուց հետո, հարձակվում է… անցյալի վրա, անցյալի հետ կռիվ տալիս: Ու այնպես է ճղճղում, ասես բազարում կանաչի ծախող բաջի լինի, որից ձեռքի ափով բախտ նայող գնչուհին հաջողացրել է թռցնել ազդրին կապած օրվա առուծախի գումարը…

Մինչդեռ, անցյալի ամենահոռի արատների առավել քան կարկառուն, առարկայական վկայությունները անմիջապես նիկոլի կողքին են, իր հետ են, իր թափոնաթիմում:

Սա այն նիկոլն է, չէ՞, որ իրեն պատառոտում էր՝ օլիգրախների դեմ պայքարի բարիկադների վրա։ Իսկ մրափելուց առաջ, բարի գիշերի տեղակ, ասում էր՝ «քրեաօլիգարխիկ»

Ու ովքե՞ր են իր ցուցակում, եթե ոչ նույն այդ օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանը, ում հասարակության մի մասը ճանաչում է մականունով (Գռզո): Չնայած միայն Խաչատուր Սուքիասյան-օլիգարխի «նիկոլականությունը» բավավար է՝ օլիգարխների դեմ պայքարելու թեմայով նիկոլ փաշօղլու նախկին ու ներկա բոլոր արտահայտությունները զրոյացնելու համար, բայց լրիվ մինուսի անցնելու համար հավելենք, որ չ-«ապագայի» ցուցակում է նաև Գուրգեն Արսենյանը: Օլիգարխիան հո նիկոլին այցելող պոզով-պոչով սատանաների նմա՞ն չի լինում:

Շարունակենք: նիկոլ փաշօղլին ինչ-որ բաներ է խոսում անցյալի ընտրակեղծիքների թեմայով, ճվճվում է: Բա՛յց: Ո՛վ է իր կողքին կանգնած, ո՛վ է իր ամենից փայփայած կադրը, որին նա գործուղել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ այնտեղ նիկոլություններ անելու հանձնարարությամբ: Այո՛, խոսքը Գագիկ Ջհանգիրյանի մասին է: Այն նույն Գագիկ Ջհանգիրյանի, ով համարվում է Հայաստանում համակարգված ընտրակեղծիքներ իրականացնելու և ժողովրդի կամարտահայտության պատկերը նենգափոխելու հանցավոր մեխանիզմի պապա՛ն: «Ապագա կա՞»: Չէ, հա՜…

Մեկ էլ, փաշօղլին ապուշություններ է դուրս տալիս մեր զինվորների հասցեին, գետնին նետված կոնֆետի համար իրար ճանկռել, չգիտես ինչ, հացուջուր չունենալ, մայկա-տռուսի՜կ…

Բայց նույն այդ նիկոլ փաշօղլու գլխավորած ցուցակում է… 2000-2008 թվականներին բանակի թիկունքի վարչության պետ, գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը: Ցուցակի 16-րդ համարն է: Բա մի հատ նրան հարցրեք՝ Մելքոնյա՛ն, տղերքի մայկա-տռուսիկներն ո՞ւր են, նիկոլի ալենին չտված հացուջուրն ո՞ւր է:

Չնայած, ո՞վ է հենց նիկոլին հարցնում, թե ա՛յ …քեզ գժի տեղ դրած, մեր հազարավոր տղե՛րքն ուր են, մեր բանակն ո՛ւր է…

Վերջապես, թալանի ու նման բաների մասին է խոսում նիկոլ փաշօղլին, մեկը, ով ամբողջ թիմով, համակարգված, «օրինականացված թալանով» են զբաղված: Թալանից խոսում է նա, ով կատաղած առնետի նման վրա է պրծել բյուջեի միջոցների վրա ու իր թիմակիցներին պարգևավճար է, որ բաժանում է: Բյուջեն դրանց չբավականացրեց, «Հայաստան» հիմնադրամի միջոցներին վրա պրծան: Դեռ չենք խոսում «մեկ անձից» գնումների արատավոր նիկոլական պրակտիկայի ու կոռուպցիոն ակնհայտ ռիսկերով մութ գործարքների վրա, այդ թվում՝ բանակի ու զինվորների մատակարարման ու հանդերձավորման հաշվին:

Չէ, սրանք իսկապես չ-ապագայի ղզղնած ազրայիլներ են:

Ի դեպ, բուն կարգախոսի մասին: Մի պահ պատկերացնենք, թե 2018 թվի նոյեմբերի վերջն է, էլի արտահերթ ԱԺ ընտրություններ են, նիկոլ փաշօղլին էլ իր «քայլով» մտել է ընտրապայքարի մեջ ու կարգախոսն է հիմիկվա «ապագա կա ապագան»: Նկատենք, որ 2018-ի նկատմամբ 2020-ը հենց ապագա էր: Սթափվել է պետք, այլ ոչ թե՝ «ապագա կա» ասելով՝ այդ գլխակերին թևանցուկ գնալ ու նետվել վերջնական կործանման հորձանուտը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը