Լրահոս

10.06.2021 14:11


«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում բուժօգնություն է ստանում 10, իսկ Վայքի ԲԿ–ում` տեղի մանկապարտեզներից մեկի 11 սան․ ԱՆ

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում բուժօգնություն է ստանում 10, իսկ Վայքի ԲԿ–ում` տեղի մանկապարտեզներից մեկի 11 սան․ ԱՆ

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը