Մեկնաբանություն

10.06.2021 12:29


Ինչպես Նիկոլը քցեց «հպարտ» քաղաքացուն

Ինչպես Նիկոլը քցեց «հպարտ» քաղաքացուն

Օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն», հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ցուցակի 5–րդ տեղում։ Նա Նիկոլի ցուցակում վաղուց կար, պարզապես հիմա ամեն ինչ ափաշքարա է։

Խաչատուրը Նիկոլի փող բերող գործիքն է։ Իշխանափոխությունից հետո նրանք երկուսով մխրճվել են պետական բյուջեի, բիզնեսի տարբեր ոլորտների մեջ ու փող են դիզում։ «Գռզոն» Նիկոլի վարչապետության շնորհիվ վերականգնել է իր երբեմնի կարգավիճակը՝ Հայաստանի թիվ մեկ օլիգարխ։

«Գռզոն» հետսովետական Հայաստանի թալան–սեփականաշնորհման ու վաուչերային հափշտակումների մարմնավորումն է։ Հիմա նա թունդ հեղափոխական է խաղում։

Երեկ Գյումրիի տապալված հանրահավաքում Խաչատուր Սուքիասյանի ելույթը շատ խորհրդանշական ստացվեց։ Նա Գյումրիում խոսում էր հեղափոխության արժեքներից ու կոչ անում պաշտպանել այդ արժեքները, թե բա բոլորը սատարում են այդ արժեքներին։

Խորհրդանշական էր «Գռզոյի» ելույթի փաստն այն պատճառով, որ նա իր ներկայությամբ ապացուցում էր, որ Նիկոլը խաբել է իրեն հավատացողներին ու քցել «հպարտ» քաղաքացուն։

Ինչպես հայտնի է, Նիկոլի «թավշյան» ազգային–պետական որևէ թեմայի չէր առնչվում։ Նրա հիմնական ասելիքը վերաբերում էր սոցիալական արդարությանը, այսպես կոչված քաղաքացիական արժեքներին։ «Թավշյա» իշխանափոխության գաղափարական շարժիչներ էին համարվում կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության ու բիզնեսի տարանջատումը, հակաօլիգարխիկ քաղաքականությունը, մականունավոր–փողատերերի մուտքի արգելքը դեպի ԱԺ։

Խաչատուրի խոսքը Նիկոլի հանրահավաքին վկայությունն էր այն բանի, որ Նիկոլը բոլոր առումներով դավաճանել է այն հեղափոխությանը, որը պաշտպանելու կոչ էր անում հեղափոխության կողմից մերժված կերպարը։ Խաչատուրը օլիգարխ է, սերտաճել է իշխանության հետ, որպես մականունավոր փողատեր ուզում է Նիկոլի միջոցով մտնել խորհրդարան։

Մի խոսքով, Նիկոլը դավաճան է ոչ միայն ազգային, այլ նաև իր իսկ կողմից աստվածացրած հեղափոխության հռչակած արժեքների հարցում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը