Լրահոս

10.06.2021 11:05


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 76 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 76 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 460-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5570-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 167 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 857, փաստացի բուժվողներինը՝ 3033: Մեկ օրում արվել է 3291 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 114 887 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը