Գողություն Երևանի կենտրոնում. «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ից հափշտակել են մոտ 20 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացել, որ անհայտ անձը կամ անձինք հունիսի 7-ի ժամը 20:50-ից մինչև հունիսի 8-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Բուզանդի փողոցում գործող «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի գրասենյակի դուռը, այնուհետև մտել ներս, կոտրել երկաթյա չհրկիզվող պահարանի փականը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Անհայտ անձը կամ անձինք չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 20 մլն դրամ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնասբերելու ուղղությամբ:
Նշված տարածքում տեղադրված են տեսախցիկներ, ինչը գուցե հնարավորություն տա իրավապահներին հանցագործությունը բացահայտել: