Ինչո՞ւ է Նիկոլը դավաճան․ ՀՅԴ ՀԵՄ-ը Կառավարության շենքի դիմաց ներկայացնում էր պետական դավաճանության փաստերը․ ոստիկաններն ուժ կիրառեցին (տեսանյութ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։
Երիտասարդները ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեց կառավարության առջև` գետնին, հայտնելով, թե այսպիսի բարեփոխումներ է արել Փաշինյանը բանակում։
«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,–հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետելով գետնին։
Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ Փաշինյանը կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։
Երիտասարդի խոսքով` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի առաջին օրվանից ռազմական դրություն է հայտարարել, սակայն զորահավաքը պատշաճ կերպով չի իրականացրել։ Բացի այդ, պատերազմի օրերին չի օգտագործել մեր զինանոցում գտնվող ողջ տեսակները, փաստացի պաշտպանել է թշնամու շահերը` չգնդակոծելով նրա ենթակառուցվածքներն այն դեպքում, երբ թշնամին մեր հիվանդանոցները, մանկապարտեզներն էր ռմբակոծում։
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին տարածքն աղտոտելու համար։
Ինչո՞ւ է Նիկոլը դավաճան․ ՀՅԴ ՀԵՄ-ը Կառավարության շենքի դիմաց ներկայացնում էր պետական դավաճանության փաստերը․ ոստիկաններն ուժ կիրառեցին (տեսանյութ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին բավական լարված իրավիճակ է։ «Հայ հեղափոխական դաշնակցության» երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում` ներկայացնելով, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։
«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և սա մեր քաղաքական գնահատականն է, սակայն հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո կլինի նաև իրավական գնահատական։ Եթե իշխանությունը մտածում է, որ ելակով, կոնֆետով և ներքնազգեստով կարող է բանակը մարտունակ լինել, թող հիմա սա ուտեն, որ իրենք էլ մարտունակ լինեն»,–հայտարարեց երիտասարդներից մեկն ու դրանք նետելով գետնին։
Մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտնեց, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ Փաշինյանը կանխամտածված է քայլեր արել, որպեսզի երկիրը հասնի այս վիճակին։
Երիտասարդի խոսքով` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի առաջին օրվանից ռազմական դրություն է հայտարարել, սակայն զորահավաքը պատշաճ կերպով չի իրականացրել։ Բացի այդ, պատերազմի օրերին չի օգտագործել մեր զինանոցում գտնվող ողջ տեսակները, փաստացի պաշտպանել է թշնամու շահերը` չգնդակոծելով նրա ենթակառուցվածքներն այն դեպքում, երբ թշնամին մեր հիվանդանոցները, մանկապարտեզներն էր ռմբակոծում։
Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին տարածքն աղտոտելու համար։
Աղբյուրը՝ armeniasputnik.am