Մեզ էս ճահիճից մեզ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է հանել. Ապարանցիների մեծամասնությունը սատարում են Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)
«Ապարանում նախընտրական աշխուժություն է, ապարանցիների մեծամասնությունը սատարում են «Հայաստան դաշինքին»` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի: Այսօր էլ պատրաստվում են վաղվա նախագահի այցին: «Մեր հույսը, հավատը մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, նախագահին դեմ քվեարկողները դեմ են Հայաստանի եւ Արցախի գոյությանը»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ապարանցի Արան:
Ապարանցի Բոզոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.
-Սաղ կյանքս ազգային տղա եմ եղել ու կամ, ու այսօր տեսնելով երկրի կործանումը, բանակի կազմաքանդումը սիրտս կտոր-կտոր է լինում: Մեզ էս ճահիճից միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է հանել, Նիկոլը նենց ցեխի մեջ է մեզ գցել, որ մեզ էս ցեխից մենակ հաղթած նախագահը կարող է հանել: Ասեմ, որ ապարանցիների մեծամասնությունը աջակցում եւ սատարում են երկրորդ նախագահ Քոչարյանին: Ես վստահ եմ, որ Քոչարյանի հաղթանակը միանշանակ է:
Մենք փորձեցինք տեղում զրուցել նաեւ «Հայաստան դաշինքի» Ապարանի շտաբի ղեկավար ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
-Յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է երկրի ապագայով, սիրում է իր ազգը, պետականությունը` ցավ է ապրում եւ այս վիճակից դուրս գալու համար միակ փրկությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ես նախագահ Քոչարյանի օրոք աշխատել եմ, որպես Ապարանի քաղաքապետ եւ շատ լավ գիտեմ, թե ինչից ինչ է ստացել նախագահը, ինչպես է զարկ տրվել ՀՀ-ի զարգացմանը եւ առաջընթացին: Մեզ պետք է հզոր կամքի տեր, փորձված, աշխարհում հեղինակություն վայելող, սկզբունքային ղեկավար, իսկ այդպիսին այսօր միայն նախագահ Քոչարյանն է:
-Պարոն Աբրահամյան, երեկ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում Ապարանում էր, որտեղ, ըստ նրանց տարածած կադրերի բավականաչափ ապարանցիներ էին եկել նրան ողջունելու: Դա իրականությո՞ւնն է, թե՞:
-Հրապարկում հավաքվածների իրական թիվը ին ոչ ավել քան երկու հարյուր մարդ էր, երեք միկրովատոբուսներով իրենց ժողովրդին էին հետները ման տալիս, չհաշված ոստիկանական ուժերը եւ քաղաքացիական հագուստով իրավապահները:
Հիմա Ձեզ կտրամադրենք նաեւ հրապարակում հավաքված ժողովրդի իրական պատկերը: