Քաղաքական

09.06.2021 18:17


Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել

Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել

Փաշինյանի իշխանության գործելակերպի մեջ սատանայական ծիսակարգը բարձր մակարդակի վրա է: Որքան մեծ է պղծությունը, այնքան մեծ է պարգեւը:

Արցախյան պատերազմում զոհված հերոսների դիերը նկուղում թաքցրած հիվանդանոցի՝ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի տնօրեն Վարդան Ավագյանին, որպես պարգեւ, բարձր պաշտոն են տվել։ Օրերս նա նշանակվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձեւավորված բուժհիմնարկի) տնօրենի ժ/պ։

Նախորդ տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը, որի ՀԿ–ում ժամանակին աշխատել էր առողջապահության նախկին նախարար, Փաշինյանի ներկայիս խորհրդական Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հորդորով ազատման դիմում է գրել։

Այս մութ պատմության մեջ կան դեռ չճշտված բազմաթիվ հարցեր՝ ինչո՞ւ Մադոյանին հեռացրեցին, նրա տեղը բերելով նախկինում դատված մարդու (Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ Ց–ով վարակման դեպքերի առնչությամբ), որը գալիս է աղմուկ հանած եւ վարկաբեկված հիմնարկից։

Հնարավոր աղմուկից խուսափելու համար Ավագյանի նշանակման մասին տեղեկատվությունը տեղադրել են միայն Առողջապահության նախարարության կայքէջում։ Ավագյանը մոտ 1,5 տարի առաջ Ա․Թորոսյանի կողմից նշանակվեց տուբերկուլոզի դիսպանսերի տնօրեն, մինչ այդ էլ Այրվածքաբանության կենտրոնի տնօրենն էր․ պաշտոնը ստացել էր կրկին Թորոսյանի շնորհիվ։ Համացանցում Ավագյանի մասին որեւէ կենսագրական տվյալ գտնել չի հաջողվում։ Մինչ այդ նշանակումները նա եղել է ՌԴ–ում։

Նորքի ինֆեկցիոնը առողջապահական ոլորտի «չալաղաջն» է՝ քովիդի ենթատեքստում: Yerkir.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ այս հիվանդանոցում շրջանառվում են ահռելի գումարներ արտասահմանյան աղբյուրներից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ այլն: Մարդկային տրամաբանությունից դուրս է՝ Քաջարանում սկանդալից մազապուրծ, դատական գործը «շալակած» Վարդան Ավագյանն ինչպե՞ս կարող էր հայտնվել մե՛կ այրվածքաբանական ինստիտուտի տնօրենի պաշտոնում, մե՛կ՝ տուբդիսպանսերի տնօրենի, այնտեղից էլ ՝ ինֆեկցիոնի: Փողեր, փողեր, փողեր․․․

Քաջարանի «քաջագործություններից» հետո Վ․ Ավագյանը «թռել է» Ռուսաստան՝ ի դեպ, 1 տարի պայմանական ժամկետով դատապարտված: Ավագյանին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ իշխանափոխությունից հետո նա վերադարձել է Հայաստան, գումարով մտել համակարգ՝ վերեւում նշված հաջորդականությամբ: Մեկ այլ զավեշտ եւս․ ինֆեկցիոնի նախկին տնօրենը 1 տարի ժ/պ է եղել, բայց չեն շտապել նշանակում անել: Պաշտոնի համար մրցույթի մասին ասօրվանից բոլորին զգուշացրել են ու հաթաթա տվել՝ «հանկարծ չլինի, թե մեկդ մասնակցի»՝ այն տրամաբանությամբ, որ Ավագյանին անցկացնեն։

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ երբ Ավագյանն առաջին անգամ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձեւավորված բուժհիմնարկի շենքներ է մտել, ծանոթությունը սկսել է շենքերի նկուղներից: Հատ առ հատ զննել է նկուղները, նոր բարձրացել կոլեկտիվների հետ հանդիպման:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը