Քաղաքական

09.06.2021 17:46


Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր. Արամ Վարդևանյան

Արձանագրում ենք  դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեց նաև միջանկյալ հաշվետվություն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Մեր գնահատմամբ, վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել: Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են (ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն), կրում են շարունակական բնույթ և անընդունելի են: Սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝ ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված, որևէ կերպ չի անդրադարձել դրան։ Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով:

Այս խորագրի վերջին նյութերը