«Группа поддержки» աշխատողները՝ շուրջ 40 մեքենաներով, և ոստիկանական հսկայական ռեսուրսը Փաշինյանի հետ Շիրակի մարզում են (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 9-ին, Շիրակի մարզ է այցելել շրջիկ միտինգավորների ու աջակիցների պատկառելի խմբերով, որոնց տեղափոխում են ավտոբուսներով և ավտոմեքենաներով, հաղորդում է 168.am-ը:
Կայքի՝ Շիրակի մարզի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը կազմակերպված ձևով իր հետ «աջակից» աշխատողների մեծ խումբ է տարել մարզ. «Երևանից եկած մոտ 40 մեքենա հաշվել ենք տեղում: Ամենապարզ հաշվարկով՝ 150-180 մարդ հետը շրջում են. մայկաներով, գլխարկներով «группа поддержки»-ն է: Ամբողջ բեմադրությունների մեջ մասսայականության ու կեղծ ծափերի իմիտացիան հենց այս խմբերն են ստեղծում»,-ասել է կայքի աղբյուրը:
Աղբյուրը նաև հեռախոսով նկարահանել էր, թե Փաշինյանի՝ Մարալիկ այցից առաջ քանի-քանի շարասյուներով ճանապարհային ոստիկանության մեքենաներ են հանդիպման վայր գնում և նաև ճանապարհ բացում նրա համար: Ոստիկանական ողջ ռեսուրսը պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղված է նրա քարոզարշավն ու այցերը կազմակերպելով: