Աշխարհ

09.06.2021 16:40


«Ես 61 տարեկան եմ և չեմ զղջում». Ադլերում 2 հոգու սպանած Քոչյանը ներկայացրել է իր վարկածը (տեսանյութ)

«Ես 61 տարեկան եմ և չեմ զղջում». Ադլերում 2 հոգու սպանած Քոչյանը ներկայացրել է իր վարկածը (տեսանյութ)

Ադլերում դատական կատարողներին սպանած Վարդան Քոչյանը «Mash» հեռուստաալիքին պատմել է, թե ինչու է սպանել հարկադիր կատարողներին։ Նա ասել է, որ իրեն հասցրել են դրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչյանը սպանել է հարկադիր կատարողներ Անդրանիկ Մաթևոսյանին ու Ալբերտ Ազազյանին, երբ վերջիններս գնացել են Քոչյանների ընտանիքին տնից վտարելու որոշմամբ:

Քոչյանը հանցագործության վայրից չի փախել։ Նա զենքը դրել է մի կողմ, բացատրել, թե ինչու է սպանել տղամարդկանց, իսկ հետո հանձնվել է ոստիկանությանը:

Նա պատմել է, որ մանկուց ապրում է այդ տանը, բայց իշխանությունները թույլ չեն տվել, որ իրավաբանորեն ձևակերպի։

«Հասցրին սրան։ Թույլ չէին տալիս, որ հողը գրանցեմ, ասում էին` չի կարելի։ Հետո իշխանությունը փոխվեց։ Ամեն ինչ չէ, որ վաճառվում է։ Ես չեմ վաճառվում։ Սա իմն է, իմ ծնողների հողը, իմ երեխաների հողը և իմը: Ես 61 տարեկան եմ և չեմ զղջում արածիս համար»,-ասել է նա։

Տղամարդը խոստովանել է, որ չի ցանկացել այդ քայլին գնալ, բայց իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն իրենց հետ նույնիսկ չի էլ խոսել։ Նա կարծում է, որ կարգադրիչները եկել են վերցնելու այն, ինչ օրենքով պատկանում է իրեն։

«Իհարկե չէի ուզում, որ այսպես լիներ։ Բայց ոչ ոք չեկավ ժողովրդի հետ խոսելու, ոչ ոք։ 48 բնակարան է։ Գոնե ասեին` եկեք կարգուկանոն հաստատենք, մի ավտոկայանատեղի կառուցենք, մի խաղահրապարակ։ Չէ։ Վերցնում ու խանութներ են սարքում։ Նրանց համար փողը միշտ քիչ է։ Թող հիմա նրանց ծնողները լացեն»։

Նախնական տվյալներով` Մաթևոսյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Ազազյանը նետվել է ընկերոջը պաշտպանելու, և Քոչյանը կրակել է նրա կրծքավանդակին։ Երրորդ աշխատակիցը, որը քաղաքացիական հագուստով է եղել, հասցրել է փախչել: Վարդան Քոչյանը հետապնդել է նրան, բայց չի հասել։ Առաջինը դեպքի վայր է հասել շտապօգնությունը։ Ականատեսները բղավել են, որ տղամարդը նորից է լիցքավորում հրացանը։ Բժիշկները թաքնվել են մեքենայում, հետո հեռացել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը