Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 39, ծանր վիճակում` 225 քաղաքացի
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 225»,-նշեց Խաչատրյանը:
Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 140-ն է, որից 83-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 414 հոգի են: