Սևանում վիճաբանությունը, որին մասնակցել է 12 մարդ, ավարտվել է դանակահարություններով, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են
Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։ Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնինչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Դ-ն և Սևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արսեն Ա-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սևանի բնակիչ՝ 18-ամյա Ռոբերտ Ք-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Գոռ Ս-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Կ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Էդգար Խ-ն, Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Խ-ն վիճաբանել են Նարեկ Մ-ի, Տիգրան Շ-ի, Տիգրան Դ-ի, Արսեն Ա-ի, Սևան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Կամո Ս-ի, 23-ամյա Միքայել Վ-ի և ոմն «Աբուլի» հետ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Շ-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։
Այդ ընթացքում Ռոբերտ Ք-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։
Վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։