Լրահոս

17.04.2009 12:50


Աշոտ Մելքոնյան. «Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչել է ցեղասպանությունը»

Աշոտ Մելքոնյան. «Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչել է ցեղասպանությունը»

-Ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն մի քանի տարի է, ինչ ավարտված է։ Միացյալ նահանգների կողմից ցեղասպանության չճանաչելը Կոնգրեսի մակարդակով՝ ոչինչ չի նշանակում,-«Ուրբաթ» ակումբում ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Բանախոսը նշել է, որ դա նույնիսկ ծիծաղելի է, քանզի 42 նահանգ արդեն ճանաչել են ցեղասպանությունը.

-Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչել է ցեղասպանությունը։ Մենք որպես ազգ, կախվել ենք այդ «ցեղասպանություն բառից», թե Օբաման կարտասանի՞, թե՞ չի արտասանի...։ Կարծում եմ, որ սա լուրջ չէ. կասի՝ լավ, չի ասի՝ իր գործն է,- հայտարարել է Ա. Մելքոնյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը