Քաղաքական

09.06.2021 12:53


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,-հայտարարել է Լավրովը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:

Այս խորագրի վերջին նյութերը