Քաղաքական

09.06.2021 12:06


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես բարի հարևաններ․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես բարի հարևաններ․ Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես բարի հարևաններ: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել ոչ թե ուշադրություն դարձնել այն հայտարարություններին, որոնք այժմ լսում են Երևանից և Բաքվից, այլ ջանքեր գործադրել հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղի համար երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր շատ ավելի շուտ, քան դա արվել է:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա հակամարտություններին, ապա դրանք, նախարարի կարծիքով՝ ոչ մի կապ չունեն Ղարաբաղի հետ:

Միևնույն ժամանակ, ոչ միայն այս երկու երկրներն են շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմամբ, այլ նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել բանակցային գործընթացում:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը