Լրահոս

09.06.2021 11:55


11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5565-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 81 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 690, փաստացի բուժվողներինը՝ 3129: Մեկ օրում արվել է 3530 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 111 596 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը