Բուկլետ բաժանողը, միջոցառումների ժամանակ հացի վրա հարձակվողը հենց Փաշինյանն է․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը երկու օր շարունակ Սյունիքի մարզում էր: Հունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երեկ էլ Գորիս էին հասել: Քարոզարշավի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, ում մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:
Բայց Քոչարյանը չկարողացավ պահ գտնել՝ մեր հարցերին պատասխանելու, փոխարենն այս թեմայով մի քանի հարց ուղղեցինք «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
- Պարո՛ն Օհանյան, ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարյանը Տավուշում աջակցում է «Հայաստան» դաշինքին:
-Ես այդ մասին տեղեկություն չունեմ, որովհետև Օնիկ Գասպարյանի հետ այս քաղաքական գործընթացների շրջանակում չեմ հանդիպել:
-Նիկոլ Փաշինյանը նրան հեգնում էր, թե դարձել է Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:
-Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այդպիսի կարծիք հայտնելու: Բուկլետ բաժանողը, փողոցներում քայլողը, տարբեր միջոցառումների ժամանակ սննդի, հացի վրա հարձակվողը, ակնհայտ երևում է, որ ինքն է: Եվ երկրորդը՝ որևիցե մի գեներալ Նիկոլ Փաշինյանի գրպանի գեներալը չէ:
-Բայց Փաշինյանն այնպես է ներկայացնում, ասես ինքն է այդ գեներալներին ծնել, ասում է, որ ինքն է նրանց գեներալ-լեյտենանտի, գեներալ-գնդապետի կոչում շնորհել, ու հիմա նրանք դուրս են եկել իշխանության դեմ:
-Այսինքն՝ նա արժանի չի եղել, որ ինքը շնորհել է գեներալ-գնդապետի կոչում: Եթե արժանի չի եղել, ու ինքը շնորհել է, ուրեմն ՀՀ վարչապետը հանցագործ է, որ անարժան մարդկանց է շնորհել: Իսկ եթե շնորհել է արժանի մարդկանց, իսկ Օնիկ Գասպարյանը և շատ այլ գեներալներ բանակի ակունքներում կանգնած մարդիկ են, Նիկոլ Փաշինյանն իր ռազմական և կառավարման գիտելիքներով շատ փոքր մարդ է, որ հասնի նրանց: Իսկ արժանիները կարող են իրենց կարծիքը համարձակ արտահայտել ցանկացած տեղում:
-Դուք նորմա՞լ եք վերաբերվում նրան, որ Օնիկ Գասպարյանն աջակցում է ձեր թիմին:
-Իհարկե, նորմալ եմ վերաբերվում, ինքը մեր ծառայակից և մարտական ընկերներից է, և ես նրան հարգում եմ:
-Բայց Օնիկ Գասպարյանի շուրջ բազմաթիվ հակասական կարծիքներ կան, որ նա ևս իր մեղքի բաժինն ունի պատերազմում կրած պարտության մեջ:
-Ես գտնում եմ, որ Օնիկ Գասպարյանը մեր լավագույն զորամիավորման հրամանատարներից է եղել: Մնացածի մասով ես որևիցե տեսակետ չեմ կարող արտահայտել, որովհետև ես Օնիկ Գասպարյանի ղեկավարը չեմ եղել: Իսկ Օնիկ Գասպարյանի ղեկավարը պատերազմի ժամանակ այդ իրավունքը չի ունեցել, որովհետև ինքը երկիրը ղեկավարել է ոտքի վրա, ձեռքի հետ:
-Իսկ չե՞ք կարծում, որ Օնիկ Գասպարյանն ինչ-որ տեղ թույլ է տվել իր հետ այսպես խոսել, քանզի եթե նա ժամանակին կոնկրետ քայլեր ձեռնարկեր, գուցե այսօր Փաշինյանը նրա հասցեին այսպես չխոսեր:
- Այդ հարցերը Դուք կարող եք համարձակ ուղղել նույն Նիկոլ Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։