Լրահոս

09.06.2021 11:09


Արագածոտնի մարզում թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Արագածոտնի մարզում թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 8-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։

Վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սասունիկ համայնքի վարչական տարածքոմ գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը