ՀՀ ԶՈՒ երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ
ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,-ասված է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեղրիի քաղաքապետ Մխիթար ԶաքարյանըTert.am-ին տեղեկացրել էր, որ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է:
«Նիկոլի դուդուկի տակ չէր պարում, մի քանի անգամ «բացատրական աշխատանքներ» են տարել նրա հետ: Ես նրա հետ արդյունավետ համագործակցել եմ՝ ի շահ մեր բանակի, հայրենիքի, բայց նրանք դա անձնական ընկերություն են վերագրել և չէին թողնում, որ շփվեինք, դրան էլ համաձայնվեցինք: Ինքը մեր բանակի լավագույն սպաներից է, գերազանց կատարել է իր առաջ դրած բոլոր խնդիրները, միասին ենք վիրավորվել պատերազմի ժամանակ»,-ասել էր նա։
Մխիթար Զաքարյանը նաև տեղեկացրել էր, որ պաշտոնից ազատվել է նաև Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը:
ՀՀ ԶՈՒ երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ
ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,-ասված է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Tert.am-ին տեղեկացրել էր, որ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: