Աշխարհ

09.06.2021 00:53


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայ զինծառայողին Հայաստանի իշխանություններին վերադարձնելու մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայ զինծառայողին Հայաստանի իշխանություններին վերադարձնելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հունիսի 8-ին մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ զինծառայող Ա․ Քաթանյանին Հայաստանի իշխանություններին վերադարձնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության պնդումը, որ զինծառայողն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել է մոլորվելու հետևանքով։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայ զինծառայողին ներկայացրել էր որպես դիվերսանտ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը