Մեղրիի և Մեհրաբի գնդերի հրամանատարներն ազատվել են պաշտոնից. Մխիթար Զաքարյան
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ նշելով, որ ենթադրվում է ազատման պատճառը քաղաքական է:
«Նիկոլի դուդուկի տակ չէր պարում, մի քանի անգամ «բացատրական աշխատանքներ» են տարել նրա հետ: Ես նրա հետ արդյունավետ համագործակցել եմ՝ ի շահ մեր բանակի, հայրենիքի, բայց նրանք դա անձնական ընկերություն են վերագրել և չէին թողնում, որ շփվեինք, դրան էլ համաձայնվեցինք: Ինքը մեր բանակի լավագույն սպաներից է, գերազանց կատարել է իր առաջ դրած բոլոր խնդիրները, միասին ենք վիրավորվել պատերազմի ժամանակ»,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ քաղաքական ճղճիմ դրդապատճառներով կարիք չկար հրաժարվելու լավագույն հրամանատարից:«Սա նրանց արժեքային համակարգի մասին է խոսում»:
Զաքարյանը նշեց, որ պաշտոնից ազատվել է նաև Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը: