Ռոբերտ Քոչարյանը՝ Լինսի հիմնադրամի մասին (տեսանյութ)
Քըրք Քըրքորյանի հետ ես գումարի մասին չեմ խոսացել։ Նա հարցրեց՝ ո՞րն է ամենամեծ խնդիրը Հայաստանի համար, ես էլ ներկայացրեցի, թե ինչ է պետք անել և ինչը կփոխի Հայաստանում, առանց գումարային որևէ հաշվարկների՝ ճանապարհներ, կրթություն, աղետի գոտի, մշակութային օբյեկտների վերականգնում և այլն։ Այս մասին Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջարկել եմ ծրագրեր և ասել, որ հիմնադրամից մի մարդ մեզ հետ աշխատի այդ ծրագրերի ֆինանսական մասը հաշվարկելու համար։ Ինչ թվի վրա դուրս կգանք, ինքներդ մտածեք, թե այդ թվի որ մասն եք դուք վերցնում ձեզ վրա։ Այսպես է եղել մեր խոսակցությունը, բայց ես վստահ էի, որ ամբողջական ծախսերն ինքն իր վրա է վերցնելու։ Եվ ինքն արեց։ Եթե չեմ սխալվում, իմ նախագահության տարիներին Լինսի հիմնադրամից ծախսվել է մոտ 220 մլն դոլար գումար։ Տարիներ անց հիմնադրամը փակվեց, իսկ եղած գումարը փոխանցվեց Կալիֆորնիայի համալսարանին։ Ես ակնկալում էի, որ Հայաստանին կփոխանցվեն գումարները։ Պատճառները չգիտեմ, չեմ էլ ուզում խոսել դրանից։ Ես այդ գումարը հաստատ այստեղ կբերեի»,- ասաց Երկրորդ նախագահը։

Մանրամասները yerevan.today-ի տեսանյութում։