Քաղաքական

08.06.2021 17:17


Գարեջուր վաճառող իր որդուն թող փոխանակի գերիների հետ․ Ավագյան

Գարեջուր վաճառող իր որդուն թող փոխանակի գերիների հետ․ Ավագյան

Երեկ բացահայտվեց իշխանությունները վերաբերմունքը, որոնք ունեն նրանք գերիների նկատմամբ։ Փաշինյանը իրեն շատ հեշտությամբ արտահայտություններ է թույլ տալիս, խաղում նրանց կյանքով, ապագայով ու առողջությամբ։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Եթե մեր հասարակությունը տեսներ այն կադրերը, որոնք «Կարմիր խաչի» միջոցով փոխանցվել է ծնողներին, ես կարծում եմ՝ հնարավոր է բոլորը ունենային հոգեբանի կարիք, որովհետև այդ տեսանյութերում երևում էր՝ ինչպիսի հոգեբանական վիճակում են գտնվում մեր գերիները։ Այո, այդ կադրերը ծնողները տեսել են։ Դա մի շատ սարսափելի իրավիճակ էր։ Եթե նա այսքանից հետո ասում է՝ դե լավ, մի երկու, երեք ամիս էլ թող մնան, ես իրեն առաջարկում եմ՝ թող գերիներին փոխարինի իր տղայի հետ։ Թող վերցնի իր տղային ուղարկի Բաքու ու ասի՝ ես տղայիս թողնում ես ստեղ, բայց մեր գերիներից մեկին տվեք։ Ու թող խոստովաներ նա հասարակության դիմաց, որ ամենավերջինը վերադառնալու է հենց իր տղան։ Թող իր տղան այդ կարգավիճակում պահի երկրի պետականությունը, այլ ոչ թե Երևանի կենտրոնում զբաղվի գարեջրի վաճառքով»,-ասաց Ավագյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը