400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից (տեսանյութ)
Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և շուտով տեղեկությունները հիմնավորվեցին, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Վայքի բաժին։ Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։
Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են։