Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում
Հունիսի 8-ին խափանումներ են դիտվել համաշխարհային մի շարք խոշոր կայքերի, այդ թվում նաեւ առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, խնդիրներ են առաջացել, կապված Amazon-ի եւ Reddit-ի կայքերի, ինչպես նաեւ ամերիկյան եւ բրիտանական խոշոր ԶԼՄ-ների ինտերնետ-տարբերակների հետ, ինչպիսիք են՝ CNN հեռուստաալիքը, New York Times, Guardian, Financial Times, Independent թերթերը:
Չի բացվել նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Փորձելով բացել վերը նշված կայքերը, հաղորդագրություն Է հայտնվել 503 սխալի վերաբերյալ, ինչը մատնանշում Է սերվերի հետ կապված խնդիրը: Առայժմ խափանման պատճառի մասին տվյալներ չկան: Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան իր հերթին հաղորդում Է, որ այդ միջադեպը կարող Է կապված լինել Fastly ամպային հաշվումների մատակարարի հետ, որը պահպանում Է բազմաթիվ խոշոր կայքեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: