Մեկնաբանություն

08.06.2021 17:05


«Թավշյա» կարիճի հոգեվարքը և ինքնախոստովանական ցուցմունքները

«Թավշյա» կարիճի հոգեվարքը և ինքնախոստովանական ցուցմունքները

Չնայած թրքահպատակների ստեղծած ու խորացվող ազոտա-ծծմբաթթվային մթնոլորտին՝ գնալով ավելի ու ավելի շատ հայրենակիցներ են հստակ տեսնում ու արձանագրում, որ նիկոլ փաշօղլին ու նիկոլական հանցախումբն ուղղակի հոգեվարքի ջղակծկումների, եթե չասվի՝ մահվան խռխռոցի փուլում է: Հասկանալի է, քաղաքակա՛ն մահվան: Թեպետ, դրանց «քաղաքական մահն» էլ է երկմտելի, քանզի արդեն գարշահոտ արձակող քաղաքական լեշերը քանի՞ անգամ կարող են քաղաքականապես մահանալ: Ոչ վաղ անցյալի «դասական» մի գործչի ասածի հանգույն՝ «ցմահ կլինի մահապատիժը»:

Ի դեպ, դասականների մասին. եթե որոշ «քայլոներ» շատ են նեղվում ակնհայտ իրողության, այն է՝ իրենց քաղաքական մահվան արձանագրումից, ապա թող Քամիլ Սեն-Սանսի հանրահայտ գործն ունկնդրեն: Չէ, նկատի չունենք «Սամսոն և Էրատ…» կներեք, «Սամսոն և Դալիլա» օպերան, ոչ էլ՝ «Կենդանիների շքահանդեսը»: Եթե չգուշակեցիք, ապա «Մահվան պարը» նկատի ունեինք:

Համարենք սա նիկոլ փաշօղլու անդադար ու հակահիգիենիկ ճղճղոցով բազմապատկված գաղջին դիմակայելու բնական ու բանական ռեակցիա:

Լավ, ինչո՞ւ հոգեվարք կամ՝ այս թրքաբարո, հակահայ ռեժիմի վերջին ջղակծկումներ: Դա, ի վերջո, ակնհայտ է. ընտրության մյուս մասնակիցների հասցեին ստոր, ցինիկ ու անդադար ստախոսությունը, պարզապես հիմար ու անբարո հայտարարությունները, հասարակության մեջ ներքին թշնամանքի ու ատելության հրահրումը, այսինքն՝ այն ամենը, ինչ դրսևորում է նիկոլ փաշօղլին, հենց քաղաքական մահվան վկայություն են: Անգամ քաղաքական պաթալոգաանատոմ չի պահանջվում դա լրացուցիչ վկայելու համար:

Ամենից բնութագրական վկայությունները. նիկոլ փաշօղլու անմիջական հրահանգով ու ցուցումով՝ իր զոմբիները, նաև «գռզոյակերպ» «ախռաննիկները հարձակվում են հայ մարդկանց վրա, բռնությունների են դիմում, «նիկոլ, դավաճան» իրողությունը այդ հակահայի երեսին ճպացնող հայերի վրա ոհմակով վրա են տալիս ու փորձում են ծեծելով սպանել, հայ կնոջը թրքահպատակ ողորմելի ստրուկ մենթերը քարշ են տալիս «քաղմաս» և այլն, և այլն:

Սա հենց այն է, ինչը կոչվում է արդեն կործանված, սպառված հակամարդկային ու հանցավոր ռեժիմի հոգեվարք:

Ի լրումն, նիկոլ փաշօղլին բացարձակապես ոչինչ չունի առաջարկելու հանրությանը՝ ավերից, մահից, սպանությունից, ներքին բախումներից, նոր սպանություններից ու կործանումից բացի: Նա ոչ միայն սպառված է, այլև վերջացած թափոն:

Միայն թափթփուկը կարող էր պատերազմում զոհված մեր լուսավոր տղաների մասին ասել՝ «պլյուս-մինուս 50 զոհ»: Միայն թափթփուկը կարող էր հայտարարել, թե հպարտ է, որ թուրքերը պատերազմում հաղթել են հայերին: Միայն թափթփուկը կարող էր ասել, թե ոչինչ, թող ադրբեջանական գերության մեջ հայտնված տղաները 1-2 ամիս էլ գերության մեջ մնան, նրանք իրեն կներեն:

Եվ միայն նիկոլից էլ ստոր թափոնը կարող էր նման ապուշություններին ծափահարել:

Ի դեպ, խոսելով գերության մեջ հայտնված տղաների մասին՝ նիկոլ փաշօղլին բերանից թռցրեց, թե նրանք Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար: Մեծ հաշվով՝ ցնդաբանություն է իր ասածը: Բայց այդ շիզոիդալ արտահայտությունը նաև մատնում է այն, որ նիկոլ փաշօղլուց իր սիրելի ալիևը, ըստ էույթան, ակնկալում է ստանալ Հայաստանի ինքնիշխանությունը՝ գերիների վերադարձի դիմաց:

Նկատենք, որ նիկոլ փաշօղլին և նրա մանկլավիկներն են, որ խոսում, քարոզում են «Ադրբեջանի հետ խաղաղություն», «սահմանները բացենք, առևտուր անենք, զարգանանք» և այլն, և այլն և այդպես շարունակ: «Խաղաղություն» ինչի՞ դիմաց: «Սահմանների բացում» ինչի՞ դիմաց: Նիկոլի կողմից իր օրթաղ ալիևին հանձնված հայ տղաների՝ «Բաքվի բանտերում» գերի լինելը ի՞նչ կապ ունի Հայաստանի ինքնիշխանույթան հետ:

Պարզ է. «կապը» այն է, որ այդ ամենը բերվում, կենտրոնացվում է Հայաստանի՝ որպես պետության, իսպառ վերացման վրա, ինչին էլ նիկոլ փաշօղլին, նրա կինը, աներձագը և քայլոները լծված են:

Փաշօղլու վերջին ջղակծկումը էլի հայ մարդկանց գլուխ ուտելու մղումը կլինի, անկասկա՛ծ, բայց դա անհրաժեշտ է կանխել ու թույլ չտալ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը