Քաղաքական

08.06.2021 14:22


ՔՊ-ն անօրինական նվիրատվություննե՞ր է ստանում

ՔՊ-ն անօրինական նվիրատվություննե՞ր է ստանում

Yerkirmedia.am-ը գրում է․ «Հրապարկվել են կիրակի անցկացված Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ստացականների պատճեները, որոնցից հաստակ երեւում է, որ դրամահավաքի ընթացքում տեղի է ունեցել պաշտոնական՝ կուսակցության նախընտրական եւ ոչ պաշտոնական՝ կուսակցության գանձանակ նվիրատվություններ։

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին կարող է առավելագույնը 500 հազար դրամ փոխանցել նախընտրական հիմնադրամ։ Իսկ հրապարակված փաստերը վկայում են, որ նման փոխանցումներից բացի, գումարներ տրվել են առձեռն։

Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ ընտրությունների համար գումարները կարող են ծախսվել միայն նախընտրական հիմնադրամից։

Պայմանական նվիրատուների ստացականներից մեկից պարզ է դառնում, որ 500 հազար դրամ պաշտոնապես փոխանցելուց բացի, 1 միլիոն դրամ «Քաղաքացիական պայմանագրին» առձեռն գումար է տվել Վահան Նարիբեկյանը, որին հրավիրել է Ալեն Սիմոնյանը։ Վահան Նարիբեկյանն Արգավանդ կահույք ՍՊԸ տնօրենն է: Ըստ Mediaport թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու և դրանք ոստիկանությանը փոխանցելու համար էր իշխանությունն իր հետ նրան Սյունիքի մարզ տարել։ Վահան Նարիբեկյանը Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդին է»։

Այս խորագրի վերջին նյութերը