Լրահոս

08.06.2021 19:40


Գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ ու վաճառել մոտ 500 հազար դրամով

Գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ ու վաճառել մոտ 500 հազար դրամով

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 2-ին տեղեկություն էին ստացել, որ չարենցավանցի մի երիտասարդ գողություններ է արել։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, Չարենցավանի Գործարանային փողոցում պարբերաբար գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ։

Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Չարենցավանի քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գողություններն արել է մայիսի 28-ին ու հունիսի 1-ին։

Պարզվել է, որ գողոնը մոտ 500 հազար դրամով վաճառել էր։ Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը