Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 1- «Գույք պարտքի դիմաց»
Նախընտրական փուլում, ինչպես պատերազմում՝ ստերը էլ ավելի են մեծանում։ Ու դրանց անպայման պետք է պատասխանել՝ փաստական։ Հարցերը, որոնք պատասխան չեն ունենում, որքան էլ սուտ ու անտրամաբանական լինեն, սկսում են իրենց՝ անտրամաբանական տրամաբանությամբ։
Եվ այսպես՝ «Գույք պարտքի դիմաց». Այս օրերին շրջանառվող հարց, քննարկումներ դրա շուրջ, բայց քննարկումներ, որոնցում հիմնականում բացակայում է փաստականը, քանի որ դիտավորյալ է այն դաշտ գցվել հենց այդ ձևով՝ «Քոչարյանը սաղ տվեց ռուսներին», «աշխատող զավոդները ռուսներին տվին» և այլն:
Պարտք, որ կուտակվել էր
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, հիմնականում՝ 1992-94 թվականների միջակայքում, Ռուսաստանից Հայաստանի վերցրած տարբեր վարկերի հաշվին: Պարտքի գումարը կազմում էր մոտ 100 մլն դոլար, իսկ ավելի կոնկրետ՝ 98 միլիոն դոլար:
Այսինքն, 1998-ին ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանությունը այդ արտաքին պարտքը «ժառանգություն» ստացավ նախորդ կառավարույթունից: Իսկ 2000-ականների մեկնարկին ծագեց Ռուսաստանին ունեցած այդ պարտքը փակելու խնդիրը:
Հնարավո՞ր չէր Ռուսաստանին ունեցած այդ պարտքը մարել փողով
«Քեշ» փողով Ռուսաստանին ունեցած 98 միլիոն դոլարի պարտքը փակելու հետևանքը կլիներ այն, որ Հայաստանի կառավարությունը արդեն կդժվարանար ուսուցիչների, բժիշկների, մարտական սպաների աշխատավարձերը բարձրացնելու, կենսաթոշակառուների թոշակներն ավելացնելու, պետական բյուջեով նախատեսված շինարարական և այլ ծախսեր կատարելու հարցերում, իսկ այդ ամենը, սիրելի հայրենակից, կխփեր հենց քո գրպանին ևս:
Այսինքն, կարելի էր և փողով այդ պարտքը փակել, բայց… կանգնել նոր պարտք վերցնելու խնդրի առաջ:
Ձեռնարկություններ՝ «պարտքի դիմաց»
Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում ձևավորվեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի վերաբերյալ համաձայնությունը կնքվեց 2002-ին: Ըստ այդմ՝ Հայաստանը Ռուսաստանին փոխանցեց հետևյալ ընկերությունները՝ 1 Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, 2 «Մարս» գործարանը, 3 Երևանի նյութաբանության, 4 Երևանի մաթեմատիկական մեքենաների («Մերգելյան»), 5 Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները։
Ի՞նչ տվեց դա Հայաստանին
Առաջին՝ Հայաստանի կառավարությունը այդպիսով մարեց 99 միլիոն դոլարի արտաքին պարտք, այդ չափով նվազեցնելով պարտք լինելու նյութական և հոգեբանական բեռը:
Երկրորդ՝ բացի այն, որ Ռուսաստանին ունեցած 99 միլիոն դոլարի պարտքը զրոյացավ, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսական կողմը, ստանձնած պարտավորության համաձայն, կատարեց 100 միլիոն դոլարի ներդրում՝ Հայաստանի տնտեսության մեջ: Այսինքն, ծրագիրը ոչ միայն Հայաստանի տնտեսությանը վնաս չտվեց, ոչ միայն արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով նվազեց, այլև լրացուցիչ 100 միլիոն դոլարի ռուսական կապիտալի մուտք եղավ Հայաստանի տնտեսություն: Ու այդ ներդրումները շարունակական բնույթ են կրել ու կրում:
Երրորդ՝ Հայաստանը այդ ծրագրով երաշխավորեց թվարկված ընկերությունների պահպանումը, ապա՝ հետագա զարգացումն ու արդիականացումը, Հայաստանի քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծումն ու զբաղվածության ապահովումը, բյուջեի հարկային մուտքերի ավելացումը:
Չորրորդ՝ այս ծրագրի շնորհիվ, Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների բովանդակությունը «պարտապան-պարտատեր» հարթությունից արագորեն տեղափոխվեց տնտեսական գործընկերության ու դրա խորացման հարթություն:
Ի՞նչ եղավ նշված ընկերությունների հետ
Հրազդանի ՋԷԿ-ի հետ կապված՝ պատասխանը պարզ է ու ակնհայտ: Գործում է, էլեկտրաէներգիա է արտադրում: Իսկ նշված 3 գիտահետազոտական ինստիտուտները հետագայում միավորվեցին և այժմ հանդես են գալիս որպես՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ անվանմամբ (օրինակ միայն «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն 2017 թվականին 207 մլն դրամ հարկային մուտք է ապահովել): Հետագայում՝ 2013-ին «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրությունների կազմակերպման նպատակով:
Այդ ազատ տնտեսական գոտում ստեղծվել և գործում են՝ 1 «Լեդ» լամպերի արտադրությունը, 2 «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, 3 «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, 4 «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»-ը՝ հայկական ArmTab պլանշետների և սմարթֆոնների արտադրողը և այլն: Այդ ազատ տնտեսական գոտու մեկնարկից, օրինակ, մինչև 2017 թվականը ներառյալ, փաստացի իրականացվել է 2,8 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել 326 նոր աշխատատեղ ու խոսքը որակյալ մասնագետների ու աշխատատեղերի մասին է:
Այսպիսով՝ մնում է մի՝ հիմնական հարց՝ ո՞վ է դժգոհ, որ հայ մարդիկ Հայաստանում աշխատանք ու եկամուտ ունեն:
Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 1- «Գույք պարտքի դիմաց»
Նախընտրական փուլում, ինչպես պատերազմում՝ ստերը էլ ավելի են մեծանում։ Ու դրանց անպայման պետք է պատասխանել՝ փաստական։ Հարցերը, որոնք պատասխան չեն ունենում, որքան էլ սուտ ու անտրամաբանական լինեն, սկսում են իրենց՝ անտրամաբանական տրամաբանությամբ։
Եվ այսպես՝ «Գույք պարտքի դիմաց». Այս օրերին շրջանառվող հարց, քննարկումներ դրա շուրջ, բայց քննարկումներ, որոնցում հիմնականում բացակայում է փաստականը, քանի որ դիտավորյալ է այն դաշտ գցվել հենց այդ ձևով՝ «Քոչարյանը սաղ տվեց ռուսներին», «աշխատող զավոդները ռուսներին տվին» և այլն:
Պարտք, որ կուտակվել էր
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, հիմնականում՝ 1992-94 թվականների միջակայքում, Ռուսաստանից Հայաստանի վերցրած տարբեր վարկերի հաշվին: Պարտքի գումարը կազմում էր մոտ 100 մլն դոլար, իսկ ավելի կոնկրետ՝ 98 միլիոն դոլար:
Այսինքն, 1998-ին ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանությունը այդ արտաքին պարտքը «ժառանգություն» ստացավ նախորդ կառավարույթունից: Իսկ 2000-ականների մեկնարկին ծագեց Ռուսաստանին ունեցած այդ պարտքը փակելու խնդիրը:
Հնարավո՞ր չէր Ռուսաստանին ունեցած այդ պարտքը մարել փողով
«Քեշ» փողով Ռուսաստանին ունեցած 98 միլիոն դոլարի պարտքը փակելու հետևանքը կլիներ այն, որ Հայաստանի կառավարությունը արդեն կդժվարանար ուսուցիչների, բժիշկների, մարտական սպաների աշխատավարձերը բարձրացնելու, կենսաթոշակառուների թոշակներն ավելացնելու, պետական բյուջեով նախատեսված շինարարական և այլ ծախսեր կատարելու հարցերում, իսկ այդ ամենը, սիրելի հայրենակից, կխփեր հենց քո գրպանին ևս:
Այսինքն, կարելի էր և փողով այդ պարտքը փակել, բայց… կանգնել նոր պարտք վերցնելու խնդրի առաջ:
Ձեռնարկություններ՝ «պարտքի դիմաց»
Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում ձևավորվեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի վերաբերյալ համաձայնությունը կնքվեց 2002-ին: Ըստ այդմ՝ Հայաստանը Ռուսաստանին փոխանցեց հետևյալ ընկերությունները՝
1 Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, 2 «Մարս» գործարանը, 3 Երևանի նյութաբանության, 4 Երևանի մաթեմատիկական մեքենաների («Մերգելյան»), 5 Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները։
Ի՞նչ տվեց դա Հայաստանին
Առաջին՝ Հայաստանի կառավարությունը այդպիսով մարեց 99 միլիոն դոլարի արտաքին պարտք, այդ չափով նվազեցնելով պարտք լինելու նյութական և հոգեբանական բեռը:
Երկրորդ՝ բացի այն, որ Ռուսաստանին ունեցած 99 միլիոն դոլարի պարտքը զրոյացավ, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսական կողմը, ստանձնած պարտավորության համաձայն, կատարեց 100 միլիոն դոլարի ներդրում՝ Հայաստանի տնտեսության մեջ: Այսինքն, ծրագիրը ոչ միայն Հայաստանի տնտեսությանը վնաս չտվեց, ոչ միայն արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով նվազեց, այլև լրացուցիչ 100 միլիոն դոլարի ռուսական կապիտալի մուտք եղավ Հայաստանի տնտեսություն: Ու այդ ներդրումները շարունակական բնույթ են կրել ու կրում:
Երրորդ՝ Հայաստանը այդ ծրագրով երաշխավորեց թվարկված ընկերությունների պահպանումը, ապա՝ հետագա զարգացումն ու արդիականացումը, Հայաստանի քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծումն ու զբաղվածության ապահովումը, բյուջեի հարկային մուտքերի ավելացումը:
Չորրորդ՝ այս ծրագրի շնորհիվ, Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների բովանդակությունը «պարտապան-պարտատեր» հարթությունից արագորեն տեղափոխվեց տնտեսական գործընկերության ու դրա խորացման հարթություն:
Ի՞նչ եղավ նշված ընկերությունների հետ
Հրազդանի ՋԷԿ-ի հետ կապված՝ պատասխանը պարզ է ու ակնհայտ: Գործում է, էլեկտրաէներգիա է արտադրում: Իսկ նշված 3 գիտահետազոտական ինստիտուտները հետագայում միավորվեցին և այժմ հանդես են գալիս որպես՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ անվանմամբ (օրինակ միայն «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն 2017 թվականին 207 մլն դրամ հարկային մուտք է ապահովել):
Հետագայում՝ 2013-ին «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրությունների կազմակերպման նպատակով:
Այդ ազատ տնտեսական գոտում ստեղծվել և գործում են՝ 1 «Լեդ» լամպերի արտադրությունը, 2 «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, 3 «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, 4 «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»-ը՝ հայկական ArmTab պլանշետների և սմարթֆոնների արտադրողը և այլն: Այդ ազատ տնտեսական գոտու մեկնարկից, օրինակ, մինչև 2017 թվականը ներառյալ, փաստացի իրականացվել է 2,8 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել 326 նոր աշխատատեղ ու խոսքը որակյալ մասնագետների ու աշխատատեղերի մասին է:
Այսպիսով՝ մնում է մի՝ հիմնական հարց՝ ո՞վ է դժգոհ, որ հայ մարդիկ Հայաստանում աշխատանք ու եկամուտ ունեն:
Աղբյուրը՝ panorama.am