Մեկնաբանություն

08.06.2021 12:42


Լևոնի նիկոլությունը

Լևոնի նիկոլությունը

Լևոն Տեր–Պետրոսյանը ժամկետանց գործիչ է։ Նա վաղուց ասելիք ու անելիք չունի։ Լևոնի ասածը գործնականում արեց Նիկոլը՝ հանձնեց Արցախն ու խոսում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրով լավ ապրելու մասին։ «Սերգո ջանը», իհարկե, Նիկոլի արածներից հետո, մեղմ ասած, չի ապրում այնպես, ինչպես խոստացել էր Տեր–Պետրոսյանը, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Երեկ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ը, որը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին ու հավակնում քվեների 1 տոկոսի շեմը հաղթահարելու բարդ գործը գլուխ բերելուն, պետք է ներկայացներ իր նախընտրական ծրագիրը։ Այդ կառույցի ղեկավարը, սակայն, ոչ թե ծրագիր ներկայացրեց, այլ խոսեց այն մասին, ինչի համար, որ մտցվել է ընտրապայքարի մեջ։ Խոսեց Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Ճիշտ է, Լ․ Տեր–Պետրոսյանը խոսեց նաև Նիկոլի դեմ, բայց դա հաճախորդական ժանրի կանոնների շրջանակներում էր։

ՀԱԿ առաջնորդի գլխավոր առաքելությունն այս ընտրություններում Քոչարյանին ու Նիկոլին նույն հարթության մեջ դնելն է։ Իսկ դրանից շահում է բացառապես Նիկոլը։

Լևոնն անպոչ գդալի ֆունկցիա ունի։ Ձեռքի հետ էլ փորձում է մաքրվել Նիկոլից, քանզի վերջին 3 տարվա ընթացքում թույլ տված նրա բոլոր ապօրինությունները պաշտպանել է ու ողջունել։ Ավելին, կորոնավարակի տարածման բուռն շրջանում Լևոնը քննադատում էր Նիկոլի խայտառակ կառավարումը քննադատողներին։ Լևոնը պաշտպանում էր «մարտի 1»–ի շինծու գործով կալանավորումները, պաշտպանում էր Նիկոլին դատարանները գրավելու ժամանակ, հայ–ռուսական հարաբերությունները փչացնող քրգործերի հարուցման ժամանակ, ՍԴ–ն ապօրինաբար սեփականաշնորհելու ժամանակ։ Լևոնական կարկառուն կադրերը՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Գռզո, Գագիկ Մելքոնյան և այլն, հայտնվել են Նիկոլի թիմում և պատգամավորական ցուցակում։ Այնպես որ, որքան էլ Լևոնը փորձի տարանջատվել իր հոգեզավակից ու հանցակցից, միևնույն է ոչ պակաս պատասխանատու է Նիկոլի կերած քաքերի համար։

Ցինիզմն ու դեմագոգիան հասել է այնտեղ, որ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ ատելություն, ներազգային թշնամանք, հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն քարոզած և, ի վերջո, բախումներ նախապատրաստած Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայանում է խաղաղության աղավնու տեսքով ու մտահոգություն հայտնում, թե բա կարող են բախումներ լինել։ Բանակը քաղաքականության մեջ ներքաշելու («Ման–վե՛լ, Ման–վե՛լ, իսկ հիմա՝ Գա–գի՛կ, Գա–գի՛կ» (տվյալ դեպքում Լևոնը հարթակից գոռում էր Նիկոլի ցուցակի 16 համար և բանակի թալանչի Գագիկ Մելքոնյանի անունը)) փորձ արած ու զինված հեղաշրջման պատրաստվող Լևոն Տեր–Պետրոսյանը խոսում է բախումներից։ Սա արդեն լկտիություն է ու էժանագին դհոլություն։

Նիկոլի միջոցով մարտի 1 կազմակերպած Լևոնը հիմա քննադատում է Նիկոլին, թե բա նա Քոչարյանի պես է ու ամեն ինչի պատրաստ է, բախումներ կլինեն, ֆլան, ֆստան։ Բա եթե Լևոնը Նիկոլին լավ գիտի ու գիտի, որ նա հանուն իշխանության մարդկանց գլուխ ուտող է, ապա ինչո՞ւ էր նրան դարձրել հանրահավաքային դիջեյ ու լարված մթնոլորտ էր ստեղծում։ Թե՞ հանուն իշխանության գալու կարելի էր մարդկանց գլուխն էդ խելագարի միջոցով ուտել ու հայտարարել, որ գիշերը հանգիստ քնել ես։

Լևոնն այս ընտրություններում Նիկոլի համար դհոլություն է անում (եթե դհոլության այլ պատվիրատուներ էլ կան, դա արդեն ինքը կիմանա)։ Մոտիվացիան, ըստ ամենայնի, վախն է ու ապահով ծերության համար «վիտամինների» որոշակի քանակ ստանալը։

Լևոնը վախենում է Քոչարյանի իշխանությունից, քանզի հասկանում է, որ քաղաքականապես, գաղափարական առումով ու բարոյապես ինքը դրանից հետո ոչնչանալու է։ Դե իսկ «վիտամիններ» նա միշտ է սիրել, այլ հարց է, որ իր թիմակիցները չգիտեն այդ մասին։ Ծերուկն արդեն ոչ թե անտանելի է դառնում, այլ նողկալի։

Մի խոսքով, ՀԱԿ առաջնորդի հետ ամեն ինչ պարզ է։ Նրան այլևս այս քարոզարշավի ընթացքում չենք անդրադառնա։ Եթե, իհարկե, որևէ արտառոց և ուլտրա դհոլություն չանի։ Շարքային դհոլությունները խոստանում ենք չնկատելու տալ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը