Լրահոս

08.06.2021 11:11


Հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները

Հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները

Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները:

ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Այս խորագրի վերջին նյութերը