Լրահոս

08.06.2021 11:06


Կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5554-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 105 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 609, փաստացի բուժվողներինը՝ 3122: Մեկ օրում արվել է 3067 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 108 066 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը