Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ, ինչպես միշտ, «սխալ է զեկուցվել»
hraparak.am-ը գրում է․ «Մինչև 2018 թ․ Հայաստանում մեկ դիահերձարան էր, մարզերում վիճակն առհասարակ ահավոր էր, սառնարաններ չկային, սեկվենետոր չի եղել՝ ԴՆԹ փորձաքննություններ իրականացնելու համար»,-վերջերս եւս մեկ սկանդալային հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։
Դատաբժշկական փորձագետ Գարիկ Աղաբեկյանն ասում է, որ վարչապետի պաշտոնակատարին էլի սխալ են զեկուցել։
Գարիկ Աղաբեկյանը ուղղում է՝ նման բան չկա, «գենետիկա մենք ունեցել ենք 99 թվականից»։
Դատաբժիշկը պատմեց, որ 98 թվականի դեկտեմբերին պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո ծագել էր նման անհրաժեշտություն, և այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ այդ լաբորատորիան ստեղծվել է Հայաստանի Դատաբժշկական հետազոտությունների բյուրոյում։
«Այդ ժամանակ մենք գենետիկ հետազոտություններ չունեինք, և նյութերը շատ մեծ վճարների դիմաց ուղարկեցինք Մոսկվա, որ էնտեղից պատասխանները ստանանք»,-պատմեց դատաբժիշկը։
Նա նկատեց՝ կառավարության այդ որոշման արդյունքում Հայաստանը 6-րդն էր խորհրդային նախկին հանրապետություններից, որ 99 թվականին ուներ նման լաբորատորիա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե մեր գենետիկ փորձաքննությունների ապարատները չեն հերիքում, և պետք է գնենք նորը։ «Ի դեպ, 3 անգամ թանկ գնով, բայց ինչևէ, այսինքն՝ ունեցել ենք, որ չի հերիքում»,-ասում է դատաբժիշկը։
Այն ժամանակ գնումը Թորոսյանը հիմնավորել էր նրանով, որ այդ նոր սարքը հնարավորություն կտա օրական 30 հետազոտություն անել։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անելուց առաջ չի խորհրդակցել անգամ ներկայիս իր աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ։
«Կամ ուղղակի սխալ ինֆորմացիա են տալիս իրեն»,-ասաց ու հարցրեց՝ քանի՞ ամիս է անցել, այդ հետազոտությունները արվե՞լ են:
Ավելին, Գարիկ Աղաբեկյանը նկատեց՝ դեռ 2007 թվականին իր ընկերներից մեկը հայրության ճանաչման հարցով կարիք ուներ գենետիկական փորձաքննության, ինչը որ հաջողությամբ կատարեց։ Հետևաբար՝ հարց․ «Եթե չունենք, ո՞նց է ինքը կատարել»։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի կողմից այն հայտարարությանը, որ ապրիլյանի ժամանակ մենք «գենետիկա չենք ունեցել, սառնարան»։
Մասնագետն ասում է՝ այն ժամանակ գենետիկայի անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ ժամանակվա գրեթե բոլոր դիակները եղել են ճանաչելի։ Իսկ եթե ճանաչելի են, ապա նման փորձաքննության կարիք չկա։
Գարիկ Աղաբեկյանըորպես ամփոփում նշեց՝ մեդալ է տրվում նախարար Ավանեսյանին, որից մեկ շաբաթ անց նա ներողություն է խնդրում 44-օրյա պատերազմի մասնակիցների մարմինները ոչ պատշաճ պահելու համար` Դատաբժշկական բյուրոյի տնօրենի փոխարեն։
Սառնարանի վերաբերյալ։ Վարչապետի պաշտոնակատարը նաև հպարտացավ, թե իր վերջին 3 տարվա մեջ այստեղ ևս վիճակը բարելավվել է, և մենք կարող ենք 250 դի պահել։
Փորձագետն ասում է․ «Պարոն վարչապետ, 250 դիակ գուցեև հնարավոր է պահել ողջ Հայաստանի մորգերում, որոնք ունեն սառնարաններ, բայց էդ դեպքում էդ դիակները ինչո՞ւ են տարվում տեղեր, որտեղ սառնարաններ չկան։ Եթե ունենք սառնարանային բազա»։
Պատասխանը մենք հուշեցինք՝ 44-օրյա պատերազմի զոհերը շատ ավելի շատ են։ Թերևս, համաձայնելով՝ Գարիկ Աղաբեկյանը կարծիք հայտնեց՝ ժամանակ խնայելու համար ճանաչելիդիերի դատաբժշկական հերձում պետք չէր կատարել։ Պետք էր որպես մահվան պատճառ գրել՝ « կյանքի հետ անմահատեղելի վնասվածքներ», մշակել մարմինները և հողին հանձնել։ Եվ ոչ պարկերում, ասես կարտոֆիլի, նետել պատերազմում զոհված մեր տղաների մարմինները։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրապարակված հերթական սարսռեցնող տեսանյութից հետո, երբ երևում էր, թե ինչպես են զոհվածների մարմինները քարշ տալիս, գցում գետնին, ոմանք գրում էին՝ լավ, բոլոր սուպերմարկետներն ունեն անվավոր պատգարակներ, հնարավոր չէ՞ր ձեռք բերել։
«Պատիվ ունեմ» դաշինքից առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն էլ ընդգծեց․ «Նախորդ իշխանությունների ղեկավարման օրոք, տարիներ շարունակ Գորիսում, Գավառում, Գյումրիում բացվել են դատաբժշկական կենտրոններ։ Ամբողջովին վերանորոգվել և վերազինվել է Ապարանի դատաբժշկական կենտրոնը, և մեր երկրում եղել են բազմաթիվ սեկվենատորներ․ 2012 թվականից սկսած»։
Հիշեցնենք, որ սեկվենատորը ԴՆԹ հետազոտություն անցկացնելու, այսինքն՝ նույն գենետիկ փորձաքննություն իրականացնելու համար է։ Կա նաև Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոն։