Լրահոս

07.06.2021 21:41


Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը