Աշխարհ

07.06.2021 18:33


«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու

«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն անցել են լարվածության ժամանակահատվածի միջով, որը բնորոշ չէ երկու դաշնակից երկրներին, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի` ֆրանսիական L'Opinion պարբերականում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է Թուրքիայի ԱԳ նախարարի Փարիզ կատարած այցի նախօրեին:

«Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև տեղի ունեցած շփումը հնարավորություն է տալիս ամրապնդել մեր կապերը: Իմ այցը Փարիզ արտացոլում է այդ փոխադարձ ցանկությունը»,-ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով` տարածաշրջանային խնդիրները, որոնք վերջերս Անկարային և Փարիզին հակադրել էին միմյանց, կողմերին թույլ են տալիս «տեսնել տեսակետների և ընդհանուր շահերի համընկնումի աճող քանակ»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «միասին կարող են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին և Հայաստանին»:

«Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասի կայունության մեջ»,-ասվում է հոդվածում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը