Մեկնաբանություն

07.06.2021 16:55


Նիկոլը պարտված է․ նա պատրաստվում է նոր «Մարտի 1» կազմակերպել

Նիկոլը պարտված է․ նա պատրաստվում է նոր «Մարտի 1» կազմակերպել

Նիկոլը պարտված է․ նա պատրաստվում է նոր «Մարտի 1» կազմակերպել

Քարոզչության պաշտոնական մեկնարկի 1–ին րոպեները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ոչ թե որպես իշխանություն, որը հայտ է ներկայացնում երկարացնել այն, այլ որպես խունտա, որն ուզում է քաղաքացիական բախումներով պահել աթոռը։

Սա նորություն չէր։ Պարզապես այսօր ևս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ 2008–ի մարտի 1–ին Նիկոլն էր բախումներ հրահրել ու դարձել 10 զոհի պատճառ։ Դա նրա առաջին քաղաքական արյունն էր։ Հետո արդեն նա արյան գետեր հոսեցրեց՝ դառնալով հազարավոր զոհերի պատճառ ու մեղավոր։

«Դասակարգային» պայքարի ուրվականը

Այսօր քարոզչության մեկնարկում նիկոլենք կազմակերպել էին հետևյալ թատրոնը։ «Պատահական» քաղաքացին, որը եկել է Նիկոլի հետ հանդիպմանը, Նիկոլից չի պահանջում ադրբեջանցիների ագրեսիայի դեմն առնել, չի պահանջում գերիներին բերել, չի պահանջում ՀՀ սահմանների անվտանգություն, չի պահանջում տնտեսական վիճակի բարելավում, չի պահանջում հաց, չի պահանջում ջուր, այլ պահանջում է ․․․ ընտրություններից հետո կալանավորել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Նիկոլն ի պատասխան այդ «ինքնաբուխ» պահանջի գործարք է առաջարկում։ Ասում է՝ դուք ինձ քվե տվեք և ես խոստանում եմ նրանց կալանավորել։

Ուշադրությո՛ւն դարձրեք պետության ղեկավարի ու քաղաքացու զրույցին։ Վերջինս վարչապետին վերապահում է սուլթանական լիազորություններ, այսինքն՝ Նիկոլին օժտում է դատավորի, դատախազի, քննիչի ու ամեն ինչի ֆունկցիա։ Նիկոլն էլ իր հերթին «ստիպված» համաձայնում է քաղաքացու ասածների հետ ու խոստանում իշխանությունը վերազավթելուց հետո լինել վարչապետ, դատախազ, դատավոր, քննիչ, մի խոսքով՝ ամեն ինչ։

Նիկոլի ու քաղաքացու սարքովի այդ զրույցը ցույց է տալիս, որ Նիկոլը «հպարտ» քաղաքացուն առաջարկում է մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների, մեր տարածքների օկուպացիայի, գերիների, այլ կերպ ասած՝ ազգային–պետական հարցերի մասին ու կենտրոնանալ ներազգային բախումների վրա։ Նիկոլն առաջարկում է «դասակարգային» բախման գնալ։ Նիկոլն առաջարկում է բարեկամանալ Թուրքիայի, Ադրբեջանի հետ և թշնամանալ «դասակարգային» հայ հակառակորդների հետ։ Նիկոլն առաջարկում է եղբայրասպան պատերազմ։ Նա այլ բան առաջարկելու ունակ չէ։

Ինչպես որ 2008–ի մարտի 1–ին էր կոչ անում «մեր քաղաքն ազատագրել ղարաբաղցի տականքներից», հիմա էլ է նույն քարոզն անում, պարզապես քաղաքացու շուրթերով։

Նիկոլի հույսը բախումներն են

Նիկոլը գիտի, որ պարտված է։ Նա 5.000–ի գլուխն է կերել, Արցախի պետականությունն ու տարածքների 2/3–ն է հանձնել, հազարավորներին վիրավոր թողել, տասնյակ հազարավորներին զրկել տնից, թալանել է բյուջեն, լափել է Հայաստանի տնտեսությունը ու լավ հասկանում է, որ դատվելու է։ Հասկանում է ու վախենում։

Նիկոլը վախենում է հայկական Նյուրնբերգից։ Վախը նրա մոտ ծնել է բախումների տանելու գաղափարը։

Ինքը գիտի, որ ընտրություններով չի կարող հաղթել։ Նա հակաքոչարյանական քարոզ է տանում, ստի, կեղծիքի, ատելության գերդոզայավորում անում, որպեսզի կարողանա նոր մարտի 1 կազմակերպել։

Նիկոլը պատրաստվում է հերթական արյան։ Մեր քաղաքացիների ու պատասխանատու քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի Նիկոլին այնպես մերժելը, որ նա չկարողանա հերթական սադրանքը կազմակերպել ու է՛լ ավելի թուլացնել մեր պետությունը։

Նիկոլի հույսը բախումներն են, ու նա պատրաստվում է ուտել հերթական գլուխներ, որ իր կաշին փրկի։ Նա պատրաստ է անգամ սեփական թիմակիցներին ու ընտանիքի անդամներին փուռը տալ՝ հանուն կաշվի ու աթոռի։ Խնդիրը, հետևաբար, պետք է լինի Նիկոլին կառավարելիության մեջ պահելը, որ չկարողանա սադրանքների գնալ։ ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է այդ հարցը կարգավորել։ Մնացածն արդեն քաղաքական ուժերի անելիքն է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը