Հայաստանի ընտրությունը․ անկախ պետությո՞ւն, թե՞ թուրքական կլանում
Նիկոլական իշխանությանն առաջին օրվանից փայատեր են դարձել սորոսաթուրքական ուժերը։ Արցախյան պատերազմից հետո այդ փայատիրությունը գերակշռող է դարձել։ Նիկոլն այժմ ամբողջությամբ սպասարկում է սորոսաթուրքական շահերը և աշխատում Ռուսաստանի դեմ։
Նիկոլը դարձել է այն վիրուսը, որի միջոցով թուրքական աշխարհը փորձում է միասնական ցամաքային կապ հաստատել բոլոր թյուրքալեզու պետությունների միջև։
Այս խորհրդարանական ընտրությունները զուտ իշխանության հարց չեն որոշելու։ Շատ ավելի կարևոր հարցեր են որոշվելու, լինել–չլինելու հարցեր։ Կա աշխարհաքաղաքական վեկտորի ու անվտանգային համակարգի ընտրության հարց։
Շատ վատ է, իհարկե, որ «կողմնորոշումային» հարցի առաջ ենք կանգնել, բայց դա փաստ է ու դրանից չենք կարող փախչել։
Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա
(Քոչարյանի ու Նիկոլի էական տարբերությունները)
Հարավային Կովկասում լուրջ կռիվ է ընթանում։ Նիկոլի վարչապետության միջոցով Թուրքիան կարողացավ մտնել մեր տարածաշրջան։ Արցախյան պատերազմում Թուրքիան լուրջ դերակատարում ունեցավ։
Եթե այդ պատերազմն Իլհամ Ալիևի համար ուներ սեփական իշխանությունը փրկելու և հնարավորության դեպքում տարածք գրավելու ֆունկցիա (Նիկոլը բանակցային գործընթացը փակուղի մտցնելով ու պատերազմ սադրելով՝ Ալիևին մղեց դեպի պատերազմ), ապա Թուրքիայի համար պատերազմը Սյունիքի համար էր ու Ռուսաստանի դեմ։ Եթե ռուսական միջամտությունը չլիներ և Արցախում ռուս խաղաղապահներ չմտցվեին, ապա Նիկոլը կբավարարեր Թուրքիայի ամբողջական սցենարը, և մենք այսօր ոչ միայն չէինք ունենա Արցախի գոնե փոքրիկ հատվածը, ապա կորցրած կլինեինք նաև Սյունիքն ու ի վերջո՝ ՀՀ պետականությունը։
ԱՄՆ գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից ու ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը մեր տարածաշրջանում կռիվ է տալիս Ռուսաստանի դեմ։ Նիկոլն այդ ուժերի ձեռքում խամաճիկ է՝ հակառուսական խամաճիկ։ Հայաստանն այս մեծ խաղում մանրադրամի դեր է կատարում։ Նիկոլը համաձայնել է այդ դերին՝ իր աթոռի պահպանմանն աջակցելու խոստման դիմաց։ Ի դեպ, Նիկոլի իշխանությանը Թուրքիան բացահայտորեն է աջակցում։
Այս ընտրություններն այդ առումով նաև աշխարհաքաղաքական լուրջ բաղադրիչ ունեն։ Նիկոլն առաջարկում է գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման ճանապարհով՝ խոստանալով էժան լոլիկ։ Նիկոլի առաջարկած ապագան Թուրքիան է՝ Հայաստանի թրքացումը։
Թուրքիան չի էլ թաքցնում, որ նիկոլական ապագայում հայկական պետություն չի տեսնում ու հենց դրա համար էլ աջակցում է Նիկոլին։
Նիկոլի «Ապագա կա ապագա» կարգախոսի կյանքի կոչման արդյունքում լավագույն դեպքում Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ, իսկ ավելի հավանական է՝ 2–րդ ցեղասպանություն։ Նիկոլն առաջարկում է մեր պետությունը փոխել ստամոքսի հետ, բայց իրականում այդ ստամոքսն էլ չի լցվելու, քանզի թուրքական յաթաղանը ստամոքսն այլ պարունակությամբ է լցնում։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է վերականգնել ՀՀ սուբյեկտայնությունն ու նոր որակի ռազմաքաղաքական հարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի գլխավորած Ռուսաստանի հետ։ Քոչարյանը մեր անվտանգային համակարգը տեսնում է ՌԴ–ի առաջնորդությամբ, բայց նաև Հայաստանի ինքնուրույն դերակատարմամբ, իսկ Նիկոլը՝ Թուրքիայի գիծն է պահում, գիծ, որի անունը դրել են «արևմտամետ»։
Քոչարյանի տեսլականում կա անկախ Հայաստան և ինքնորոշված Արցախ, իսկ Նիկոլի առաջարկում Հայաստան չկա, կա Հայաստանի թուրքական կլանում։ Արցախի մասին Նիկոլն արդեն չի էլ խոսում ու պատերազմից հետո չի այցելել։
Նիկոլի առաջարկած ապագայում ՀՀ չկա։ Քոչարյանը դեմ է և՛ պրոտեկտորատի ներկա կարգավիճակին, և՛ թուրքական ապագային։ Քոչարյանն առաջարկում է արժանապատիվ խաղաղություն, Հայաստանի միջազգային սուբյեկտայնության վերականգնում ու Արցախի հարցով նոր բանակցություններ։
Նիկոլի առաջարկն ու քայլերը նոր պատերազմի ու նոր պարտության կոդի մեջ են։ Նիկոլը խաղաղություն քարոզում էր 2018–ից, բայց բերեց պատերազմ ու կապիտուլյացիա։ Հիմա էլ է խաղաղության աղավնի խաղում, բայց արդեն պարտության է տանելու ամբողջ Հայաստանը։
Ընտրողը հունիսի 20–ին պետք է ընտրի՝ ուզո՞ւմ է ունենալ թուրքական ապագա՞, թե՞ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքով անվտանգության համակարգն ամրապնդած անկախ Հայաստան։ Այլ կերպ ասած՝ ընտրությունը հայի ու թուրքի միջև է։ Իհարկե, ամոթ է, որ մեզանում այսպիսի երկընտրանք է առաջացել, բայց նիկոլական իշխանության արդյունքն է սա։ Պետք է ջնջել թուրքական 5–րդ շարասյունը մեր պետության ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքից։

Պետրոս Ալեքսանյան