Քաղաքական

07.06.2021 13:55


Եթե չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ դասալիք կհամարեի․ Ռոբերտ Քոչարայան

Եթե չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ դասալիք կհամարեի․ Ռոբերտ Քոչարայան

Վերջին 2 շաբաթում դաշինքի ներկայացուցիչները շատ հանդիպումներ են ունեցել բնակչության հետ։ Գլխավոր հարցը, որ տալիս են՝ ի՞նչ է լինելու, ո՞ւր ենք գնում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։

«Այսպիսի հարցեր չպետք է առաջանանան, սա չպետք է մտահոգող հարցը լինի, որովհետև մարդիկ սովորաբեր, երբ անորոշությունը մի քիչ երկար է տևում, վերածվում է տագնապի։ Սա է հիմնական պատճառը արտագաղթի։ Սա փախուստ է երկրից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն կանգնեցնենք իրավիճակը, այլև հետ բերենք։ Նման փորձ կա։ Իմ նախագահության վերջին 3 տարիները միակ շրջանն էին անկախության ձեռքբերումից հետո՝ կար միգրացիայի դրական սալդո։ Գործազրկությունը շատ ցածր մակարդակի էր ու այլ որակի։ 10 Տարվա ընթացքում գրանցվել էր տնտեսության երկնիշ աճ։ 5 տարվա ընթացքում՝ ամեն տարի 30-40 հազար աշխատատեղ։ Մենք կարող ենք սա կրկնել։ Բայց դրա համար ձեր վստահության և ձեր ձայների կարիքն ունենք։

Սա կարիերայի հարց չէ, այլ պատասխանատվության խոր զգացում։ Եթե չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ դասալիք կհամարեի։ Անգամ չեմ ուզում խոսել այս իշխանությունների մասին։ Մարդիկ չհասկացան, որ երկիր են ղեկավարում։ Նրանց թվում է, թե դա սամոկատ է։ Չեմ ասում հեծանիվ, այնտեղ արվեստ է պետք։ Պրիմիտիվիզմը մեզ հասցրեց այս վիճակին»,-նշեց Քոչարյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը