Լրահոս

17.04.2009 10:49


Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության խաղերը Աղդամու՞մ

Ադրբեջանական  «Կարաբախ»  ֆուտբոլային ակումբի տնօրեն Էմրախ Չելիկելը մտադիր է «սեփական հարկի տակ» խաղերն անցկացնել Աղդամում։ «Աղդամում խաղալը դա ոչ միայն մեր, այլև միլիոն փախստականների ցանկությունն է»։ Աղդամում խաղալու առաջարկը նախապես ընդունել էր տեղի «Ինտեր» թիմը՝ այնուհետև ակումբի տնօրեն Գեորգի Նիկոլաևը աբսուրդային էր անվանել նման առաջարկը, ինչին Չելիկելը հետևյալ կերպ էր արձագանքել. «Տղամարդն իր խոսքերը քամուն չի տալիս»։ Մնում է սպասել, թե ե՞րբ է «տղամարդ» Չելիկելը Աղդամ բերելու իր թիմը։

 

Այս խորագրի վերջին նյութերը