Խոսելով «Մեղրիի միջանցքի մասին»՝ Թուրքիան և Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ են հետապնդում. Ռ.Քոչարյան
«Հայաստան» դաշինքը կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, բայց դեմ է «Մեղրիի միջանցք» հասկացությանը։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ագարակում հանդիպման ժամանակ։
«Ես ուզում եմ, որպեսզի բոլորը ճիշտ հասկանան։ Մենք կողմ ենք հաղորդակցությունների բացմանը։ Եվ նորմալ չէր լինի դեմ լինել ճանապարհների բացմանը։ Բայց ինձ անհանգստացնում է միջանցք բառը։ Որովհետեւ ես գիտեմ, թե ինչ են հասկանում Ադրբեջանում եւ Թուրքիայում միջանցք բառի տակ։ Եվ եթե խոսում են միջանցքի մասին միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե միջանցքներ բոլորի համար, դա այն ազդանշանն է, երբ պետք է կանգ առնել եւ հարցնել, թե նրանք ինչ նկատի ունեն։ Իրենց ընկալմամբ՝ դա նշանակելու է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում միջանցքի տարածքում եւ նրանց լիազորությունների հաստատում միջանցքի վրա։ Դա անթույլատրելի է։ Դրա համար էլ մենք ասում ենք՝ այո, բոլոր ճանապարհները պետք է բացվեն, եւ հօգուտ բոլորի։ Ժամանակակից աշխարհում շրջափակումները լավ բան չեն։ Բայց ոչ ավելին։ Որովհետեւ ավելին պրոբլեմատիկ է։ Ադրբեջանն ու Թուրքիան հեռուն գնացող նպատակներ ունեն. սկզբում միջանցք, հետո՝ ավելին, հետո՝ էլ ավելին, եւ արդյունքում կստեղծվի անվտանգության լրջագույն խնդիր տարածաշրջանի բնակիչների համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Աղբյուրը՝ news.am