Մեկնաբանություն

07.06.2021 12:20


Պետական ու ազգային մոտեցումներն ընդդեմ… նիկոլի դատարկ ղժղժոցի և շերտավոր ստերի

Պետական ու ազգային մոտեցումներն ընդդեմ… նիկոլի դատարկ ղժղժոցի և շերտավոր ստերի

Չնայած արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը նոր-նոր է մեկնարկել ու հազիվ 10-11 օր անց կավարտվի, բայց գործնականում արդեն մոտ 10 օր է, ինչ ակտիվ նախընտրական իրավիճակ է այդ իմաստով:

Առավել հետաքրքրական է դեպի առաջիկա արտահերթ ընտրություններ հաղթելու ակնհայտ հնարավորությամբ ընթացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի՝ Երևանում ու Հայաստանի բոլոր մարզերում ունեցած հանդիպումների շարքը: Նախ, ամենուրեք՝ լեփ-լեցուն դահլիճներ: Դա վկայում է, որ իրականում ներկա անտանելի վիճակից լրջորեն անհանգստացած հայրենակիցները շատ ավելի շատ են, քան կարող է թվալ ոմանց: Դա նշանակում է, որ «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանն ունեն այսքան շատ կողմնակիցներ, համակիրներ և նրանց թիվը գնալով անխուսափելիորեն ավելանում է՝ երկրաչափական պրոգրեսիայով:

Երկրորդ. Ռոբերտ Քոչարյանին, ինչպես և հարկն է, գրեթե բոլոր հարց տվողները դիմում են «պարոն նախագահ»: Սակայն հարցն այստեղ միայն էթիկան կամ քաղաքավարությունը չէ, այլ նախ՝ հարգանքը պետության նախկին ղեկավարի նկատմամբ, իսկ որ ավելի հետաքրքրական է՝ մարդիկ Ռոբերտ Քոչարյանին արդեն դիմում են որպես պետության ներկա ղեկավարի: Այս պահը, կարծում ենք, արժե մի փոքր մանրամասնել:

Խնդիրն այն չէ միայն, որ ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում Հայաստանի երկրորդ նախագահը ներկայացրել է այնպիսի ծրագրով և այնպիսի կարողունակ հավաքականով, որ իրատեսորեն ի վիճակի է մեր միասնական աջակցությամբ շտկել վիճակն ու արդեն կործանվող պետությունը նորից ոտքի կանգնեցնել: Խնդիրն այն է, որ մարդիկ «Հայաստան»-ի առաջնորդին դիմում են տնտեսության, սոցիալական խնդիրների լուծման, բանակի ու անվտանգության ապահովման, Արցախի հետագա ճակատագրի, հնարավոր լուծումների, քայլերի վերաբերյալ այնպիսի հարցերով, որոնք սովորաբար ուղղվում են կամ պետք է ուղղվեն տվյալ պահի իշխանություններին, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերին:

Երրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը այդ բոլոր հանդիպումների ընթացքում, իր պատասխաններով, իր խոսքով, մոտեցումներով, զուսպ և հավասարակշիռ կեցվածքով լրացուցիչ ընդգծում է, որ իրապես պետակա՛ն գործիչ է և պետականության կայացման գործում ավանդ ու մեծ ներդրում ունեցող գործիչ: Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս պետական ու ազգային շահերի, մոտեցումների դիրքերից: Նախանշում է կոնկրետ խնդիրներ ու կոնկրետ լուծումներ:

Հանիպումներից մեկի ժամանակ, ի դեպ, բնութագրական այսպիսի դրվագ եղավ, երբ դաշինքի երիտասարդ համակիրը նշեց՝ «շնորհակալություն, որ եկել եք փրկելու մեր պետության արժանապատվությունը», ապա ծափահարություններ հնչեցին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ինքը փրկիչ չէ, այլ հենց քաղաքացիներն են փրկողը, իսկ ինքը ճանապարհ է ցույց տալիս, ուղին, որով կարելի է ու հնարավոր է վերականգնել Հայոց պետականությունը:

Իսկ ի՞նչ ենք տեսնում այսպես կոչված «իշխանության» կողմից: Ի՞նչ է անում հողատու-կապիտուլյանտ նիկոլ փաշօղլին: Զրո՝ ծրագիր, զրո՝ գաղափար, զրո՝ հեռանկար: Բացարձակ «զրոյական կետ» է նիկոլը, և նա, իր հիստերիկ ղժղժոցով, անհավասարակշիռ ու արդեն նաև անհոդաբաշխ բղավոցներով բոլորից լավ է ապացուցում, թե 3 տարի առաջ ի՜նչ սարսափելի սխալ էին գործել դրա նմանին ընտրելով, ի լրումն՝ ինչու ոչ մի դեպքում չարժե դրա նմանին նույնիսկ կես քվե վստահել:

Կանխատեսելի և բնութագրական է, որ նիկոլ փաշօղլին «1000-ի վրա» գործարկել է իր հիմնական «գործիքը»՝ սուտ, սուտ, սո՛ւտ և էլի սուտ, և աղմուկ, աղմուկ, աղմուկ, հիստերիկություն, ատելություն՝ հայերի ու Հայաստանի հանդեպ, ներքին ատելության հրահրում, ագրեսիվ ու խուժանական պահվածք, ֆիզիկական բռնություններ ու հարձակումներ լրագրողների վրա, մանրապճեղ հարձակումներ «Հայաստան» դաշինքի գյուղական շտաբների պաստառների վրա…

Հա, ու նիկոլ փաշօղլին, որ ակնհայտորեն քաղաքական հոգեվարքի խռխռոցի մեջ է, բանսարկու-լեզվանի դրսևորմամբ՝ հարձակվում է անցյալի վրա, աղվեսի նման վկա բերելով… իր «պոչերը», այսինքն, տասնամյակներ առաջ հորինած ու այս տարիներին շրջանառած ստերը:

Ի դեպ, ընդգծենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու մանավանդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս նույն ընթացքում շատ հանգիստ, առանց որևէ բարդույթի, միանգամայն հասկանալի ու փաստարկված անդրադառնում են թե՛ անցյալի, թե՛ անցյալի այս կամ այն սխալի վերաբերյալ հարցերին, հնարավորինս համբերատար ու տրամաբանական փաստարկներով ծակում են նիկոլաստերի պղպջակ-փուչիկները: Բայց: Հիմնականը՝ նախագահ Քոչարյանի գլխավորած դաշինքը կենտրոնանում է ներկա մղձավանջից երկիրն ու ժողովրդին հանելու և դեպի աննիկոլ, այսինքն՝ հեռանկար ունեցող, դեպի ուժե՛ղ Հայաստան առաջնորդելու վրա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը