Քաղաքական

07.06.2021 09:04


Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Հայաստանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Քարոզչությունն ու ընտրողների հետ հանդիպումները կշարունակվեն մինչեւ հունիսի 18-ը, հունիսի 19-ը կլինի «լռության օր»` առանց քարոզչության ու քաղաքական հայտարարությունների։ Իսկ արդեն հունիսի 20-ին տեղի կունենան բուն ընտրությունները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են ռեկորդային թվով քաղաքական ուժեր` 22 կուսակցություն և 4 դաշինք: Նրանց ցուցակը ներկայացնում ենք ըստ քվեաթերթիկների հերթականության.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. Հայ ազգային կոնգրես կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միացյալ հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. «Ազատ հայրենիքը» դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն
16. «Ազգային պահպանողական շարժում 5165» կուսակցություն
17. «Քաղաքացու ընտրություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. «Վերելք» կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ - Միացյալ Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. «Հայաստան» դաշինք
25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Կուսակցություններին և դաշինքներին քարոզչության համար կտրամադրվի ընդհանուր առմամբ 30 անվճար և ցանկության դեպքում` 60 վճարովի րոպե գովազդային ժամանակ` Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև` 150 րոպե (60 անվճար + 90 վճարովի) Հանրային ռադիոյով:

Նշենք, որ նշված 26 քաղաքական ուժերը պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։ Իսկ ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները շտկելու, ինչպես նաև` բնակության նոր վայրում քվեարկությանը մասնակցելու նպատակով գրանցվելու համար քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն մինչև հունիսի 10-ը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը