Լրահոս

06.06.2021 22:18


Գողության դեպքեր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները

Գողության դեպքեր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհետացել են որդու շիրիմին դրված ծաղիկները:

«Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում են տարբեր տեսակի գողություններ, և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին:

Ժամեր առաջ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ ծաղիկները չկան։

Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կողմից»,-գրել է Արտակ Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը