Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում միակ գործոնը, որ գործող իշխանության համար կարող է դիվիդենտներ ապահովել, դա հասարակության մեջ նախկինների հանդեպ հիշողությունները թարմացնելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Իրենք հիմնականում փորձելու են աշխատացնել նախկինների բացասական իմիջի հետ կապված խնդիրը, որ դրա ֆոնին «չարյաց փոքրագույնը» ընկալվեն և ամեն ինչ անում են, որ կարողանան այդ ճանապարհով ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Ուրիշ դիվիդենտ այս մարդիկ չունեն»,-ասաց նա։
Նրա խոսքով` վերջին երեք տարում երկրում որևէ հաջողություն չի արձանագրվել. գործող իշխանությունը բացառապես ասոցացվում է հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ստի ու խաբեության հետ։ Այս արդյունքներով, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, Փաշինյանի թիմը որևէ այլ արգումենտ չէր էլ կարող ունենալ։
«Մարդիկ տեսնում են միայն մահեր, փլուզումներ, սոցիալական կոլապս, խայտառակ վիճակ, այսինքն` ոչ մի դրական բան, ոչ մի շերտ չի արձանագրում իր համար, որ այս երեք տարիների ընթացքում ինքը հաջողություն է ունեցել»,-նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով` բոլոր ժամանակներում էլ իշխանության համար պայքարը թեժ է եղել։ Այս ընտրությունները բացառություն չեն. հիմնական պայքարը երկու քաղաքական ուժերի`իշխող թիմի և «Հայաստան» դաշինքի միջև է լինելու։ Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները, սակայն, նախորդներից տարբերվում են նրանով, որ երկրի համար կարող են ճակատագրական լինել։
«Այն արդյունքները, որն ունի այսօրվա իշխանությունը, որևէ իշխանություն չի ունեցել։ Նրանց համար կյանքի ու մահվան խնդիր է լինելու այս ընտրությունները, և ամեն ինչ անելու են, որ հանկարծ չպարտվեն։ Սա ակնհայտ է, մյուս կողմից` հասարակության մեծ մասը հասկանում է, որ ուղղակի խայտառակություն կլինի, որ այս իշխանությունը մնա և չփոխվի»,-հավելեց նա։
Ըստ Բոզոյանի` ստեղծված իրավիճակում հիմնական ֆավորիտների կողմից միմյանց հասցեին հնչող փոխադարձ քննադատություններն օրեցօր ավելի ու ավելի կոշտ բնույթ են կրելու։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։
Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում միակ գործոնը, որ գործող իշխանության համար կարող է դիվիդենտներ ապահովել, դա հասարակության մեջ նախկինների հանդեպ հիշողությունները թարմացնելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Իրենք հիմնականում փորձելու են աշխատացնել նախկինների բացասական իմիջի հետ կապված խնդիրը, որ դրա ֆոնին «չարյաց փոքրագույնը» ընկալվեն և ամեն ինչ անում են, որ կարողանան այդ ճանապարհով ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Ուրիշ դիվիդենտ այս մարդիկ չունեն»,-ասաց նա։
«Մարդիկ տեսնում են միայն մահեր, փլուզումներ, սոցիալական կոլապս, խայտառակ վիճակ, այսինքն` ոչ մի դրական բան, ոչ մի շերտ չի արձանագրում իր համար, որ այս երեք տարիների ընթացքում ինքը հաջողություն է ունեցել»,-նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով` բոլոր ժամանակներում էլ իշխանության համար պայքարը թեժ է եղել։ Այս ընտրությունները բացառություն չեն. հիմնական պայքարը երկու քաղաքական ուժերի`իշխող թիմի և «Հայաստան» դաշինքի միջև է լինելու։ Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները, սակայն, նախորդներից տարբերվում են նրանով, որ երկրի համար կարող են ճակատագրական լինել։
«Այն արդյունքները, որն ունի այսօրվա իշխանությունը, որևէ իշխանություն չի ունեցել։ Նրանց համար կյանքի ու մահվան խնդիր է լինելու այս ընտրությունները, և ամեն ինչ անելու են, որ հանկարծ չպարտվեն։ Սա ակնհայտ է, մյուս կողմից` հասարակության մեծ մասը հասկանում է, որ ուղղակի խայտառակություն կլինի, որ այս իշխանությունը մնա և չփոխվի»,-հավելեց նա։
Ըստ Բոզոյանի` ստեղծված իրավիճակում հիմնական ֆավորիտների կողմից միմյանց հասցեին հնչող փոխադարձ քննադատություններն օրեցօր ավելի ու ավելի կոշտ բնույթ են կրելու։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։
Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։